Երկաթգծի անծանոթ ճանապարհով

IMG_6121Ագարակից երկաթգծով հարավ ճանապարհը քանի անգամ ոտքով, հեծանիվով անցել ենք՝ դեպի Հարավային դպրոց, իսկ հյուսիս տանողը, անհայտ էր։ Կրթահամալիրի կազմակերպիչների, ուսուցչի օգնականների խմբով այսօր հատեցինք դեպի հյուսիս անհայտությունը։ Ժամը 14․15 քայլքով ճամփա ընկանք։ Ժամանակը կորոշի՝ ինչքան կքայլենք, ուր կհասնենք․ ժամը 16․45 պիտի դպրոցում լինենք։

Գծերի ողջ երկարությամբ բնակելի տներ էին․ ինչքան տուն կա կառուցված, չընդհատվեցին, շինարարություններ են։ Իսկ տեսարանը գորշ էր․ անդեմ տներ, լքված շինություններ, տեղ-տեղ աղբի կույտեր, միակ աչք շոյողը ծաղկած ծառերն էին, առանձին բակերում՝ փոքր կոլորիտով լուծումները։ Քայլում ենք, կարդում ենք, նկարում, ճանապարհի հետ կապված կանխորոշումներ անում․ ճիշտ էինք․ գծերը 4-րդ գյուղ տարան։ Հետևում էինք փողոց տանող կամուրջներին-կապերին։ Կամաց-կամաց հասկանալի դարձավ աջ ու ձախ շրջական․ մի կողմում 4-րդ՝ բավականին մեծ գյուղն է, մյուսում՝ Բանգլադեշի թաղամասեր։ Ամեն ինչ այնքան պարզվեց, որ Եղոյան Գոհարը հասկացավ՝ էն սարի հետև ինչ կա․ իրենց տունն է, գծերին զուգահեռ ճանապարհով գրեթե ամեն օր անցնում է․․․

Գյուղով ջրանցք էր անցնում․ աղբանոց, գարշահոտն էլ տարածված։ Բնակիչը աչքներիս առաջ աղբ է նետում ջուրը, մեզ տեսնում վազքով տուն մտնում։

Ժամին ենք նայում, մի քիչ էլ քայլում։ Գծերի վրա փոքր ընդմիջումից հետո շարունակում ենք։ Ժամը 15․45 է․ ձախ կողմում կաթի հայտնի գործարանն է, աջում՝ բլուրի վրա գերեզմանները։

Վերադարձի ժամանակն է․ ընտրում ենք ջրանցքով ուղեկցվող ճանապարհը, գյուղի միջով։ Ետդարձը ավելի հետաքրքիր էր․ գյուղական միջավայր էր, փոքր անցումներ, կենդանիների ձայներ․․․

Ձախ կողմում բացվեց Բանգլադեշ բերող ճանապարհը։ Խաչմերուկում իրենց տունը հայտնաբերած Գոհարին հրաժեշտ տվինք, 16․30 կրթահամալիրի Բանգլադեշում ենք։

Օգտակար քայլք էր, ճանաչողական, իմացումի հրճվանքով, անհայտի հայտնությամբ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s