Կրտսեր դպրոցի մարզական ուղեցույց

IMG_7514Նախագիծ

1-3-րդ դասարանի դասվարը, ուսուցչի օգնականը, 4-5-րդ դասարանների կազմակերպիչը դպրոցում ունի անհատական-ուսուցչական խմբային, հիգիենիկ, հարմար հանդերձարան:

1-5-րդ դասարանի սովորողներն ունեն խմբային (աղջիկ, տղա), հիգիենիկ, անհրաժեշտ գույքով (նստարաններ, կախիչներ) հանդերձարաններ, անհատական (կարող է՝ զույգով) պահարաններ:

Դեպի լողավազան ճանապարհը մարզական պարապմունք է՝ տրիաթլոնի բաղկացուցիչ։ Ուսուցիչները, սովորողները մարզական հանդերձանքով են, մի պայուսակով՝ խուրջինով, առանց որևէ այլ պարագաների (լողի օղակներ, այլ տոպրակներ)։ Լողուսուցման համար անհրաժեշտ պարագաները ապահովում է լողավազանի ծառայությունը։ Ճանապարհն անցնում են մարզական քայլքով, տեղ-տեղ՝ վազքով (յուրաքանչյուր դպրոցի ղեկավար, տեխնոլոգ, կրթահամալիրի մարզիչներից մեկի հետ անցնում է ճանապարհը, որոշում քայլքի ու վազքի համար անվտանգ հատվածները, համապատասխան նշաններ տեղադրում ճանապարհին)։ Ուսուցիչը, որպես ցուցանիշ, ամեն անգամ գրանցում է ժամանակը։ Եթե դասարանում կա սովորող, ով արագ քայլքի հետ կապված ունի խնդիր, կարող է ամեն անգամ մի ուղեկցող փոքր խմբով ավելի շուտ սկսեն քայլքը։

Սովորողների՝ պարապմունքի մասնակցության հաշվառումն անում է դասվարը, կազմակերպիչը։
Տաք եղանակին լողը կարող է կազմակերպվել դպրոցական բաց լողավազաններում։

Տրիաթլոնի մյուս բաղկացուցիչների կազմակերպման համար օգտագործվում է նաև դպրոցի վազքուղին, հեծանվաուղին։

Տարվա մեջ երկու անգամ կազմակերպվում է ստուգատես, որտեղ գրանցվում է սովորողի քայլքի, վազքի, լողի անհատական ցուցանիշները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s